Գազով լցված փուչիկները կարող են սննդակարգից եւ սպորտից ավելի լավ օգնել նիհարելուն

14:26   26 մայիսի, 2016

Գազով լցված փուչիկներ կուլ տալը ճարպակալմամբ մարդկանց օգնում է երկու անգամ ավելի արդյունավետորեն պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ, քան սննդակարգերը եւ սպորտը:  Այդ մասին պատմել է ամերիկացի բժիշկ Շելբի Սալլիվանը Ջորջ Վաշինգթոնի համալսարանի  Բժշկական դպրոցից Սան Դիեգոյում Մարսողական հիվանդությունների ամենամյա շաբաթին իր զեկույցում:  

Գազով լցված փուչիկների օգնությամբ մարմնի զանգվածի 30-40  ինդեքս (ՄԶԻ) ունեցող մարդիկ կես տարում միջինը կորցրել են մարմնի զանգվածի 7 տոկոսը: Հիվանդների մոտ նաեւ բարելավվել են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են արյան ճնշումը եւ խոլեստերինի մակարդակը: Համեմատության համար, վերահսկիչ խմբի հիվանդները կորցրել են մարմնի զանգվածի մոտ 4 տոկոսը:

Գիտնականների կարծիքով, գազով լցված փուչիկների օգտագործումը կարող է հիվանդներին օգնել կորցնելու մարմնի զանգվածի մինչեւ կեսը: Հետազոտությունը, որի մասին հայտնում է բժիշկ Սալլիվանը, հիմնված է  387 հիվանդի դիտարկման վրա  (ներառյալ վերահսկիչ խումբը):

Կես տարվա ընթացքում մասնակիցներին առաջարկվել է երեք շաբաթը մեկ մեկական պատիճ կուլ տալ, որը հետո լցվել է գազակերպ ազոտով   (250 խմ ծավալով) հատուկ ձողի միջոցով: Մասնակիցներին չեն հայտնել, թե իրենց ինչպիսի պատիճ է բաժին ընկել:  

Գազային փուչիկներ օգտագործած մասնակիցները միջինը նիհարել են  6,81 տոկոսով, մինչդեռ վերահսկիչ խմբում զանգվածի միջին կորուսը կազմել է  3,59 տոկոս: Ընդհանուր առմամբ նպատակային խմբում նիհարածների թիվը երկու անգամ ավելի մեծ է եղել, քան վերահսկիչում:



© NEWS.am Medicine