Շոգին սննդային թունավորումից խուսափելու 5 միջոց

18:42   26 մայիսի, 2016

Երբ փողոցում շոգ է, սննդային թունավորման ռիսկը մի քանի անգամ աճում է, չէ որ մթերքներն արագ են փչանում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջությունը պահպանելու եւ թունավորումներից խուսափելու մի քանի միջոց: 

1. Ավելի հաճախ թափեք աղբը

Աղբի դույլերը կարելի է խիզախորեն անվանել մանրէական ռումբեր ժամային մեխանիզմով: Դույլի մեջ սննդի մնացորդները սնունդ են խավարասերների եւ բազմաթիվ մանրէների համար, որոնք կարող են սննդային թունավորումներ եւ բազմաթիվ հիվանդություններ առաջ բերել: Ահա թե ինչու շատ կարեւոր է մանրամասնորեն փաթեթավորել սննդային մնացորդները, դրանք դույլի մեջ նետելուց առաջ, իսկ ինքը` դույլը դատարկել օրը երկու անգամից ոչ հազվադեպ:  

2. Ավելի հաճախ լվացեք ամանեղենը

Ջանացեք սննդի ամեն ընդունումից հետո լվալ ամանեղենը եւ սրբել խոհանոցային բոլոր մակերեւույթները, ներառյալ սեղանը, գազօջախը, լվացարանը եւ նույնիսկ պատուհանագոգը: Այդպես Դուք էականոորեն կնվազեցնեք դրանց վրա վնասակար մանրէների ի հայտ գալը: 

3. Սնունդը սառնարանում պահեք

Սառնարանում դանդաղում է վնասակար մանրէների աճը, եթե դրանում ջերմաստիճանը ըստ Ցելսիուսի   4 աստիճանից բարձր չէ: Ջանացեք սառնարանը դնել բոլոր սննդամթերքները դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո: 

4. Տարբեր տարաներ օգտագործեք

Միսը, հավը եւ բանջարեղենը պետք է իրարից առանձին պահել, տարբեր տարաներում: Սննդամթերքի պահպանման ընթացքում կարելի է օգտագործել մետաղից, ապակուց կամ պոլիէթիլենից պատրաստված տարաներ, դրանք կխոչընդոտեն մանրէների եւ հոտերի տարածմանը: Դա նաեւ թույլ չի տա, որ սնունդը մանրէների համար սննդային միջավայր դառնա, եթե խոհանոցում խոնավության մակարդակը 60 տոկոսից բարձր է:

5. Պայքարեք խավարասերների դեմ

Խավարասերները հաճախակի հյուրեր են ոչ այնքան մաքուր տարածքներում: Նրանք նաեւ վարակի աղբյուր են, այդ պատճառով անհրաժեշտ է նրանց դեմ պայքար մղել բոլոր մատչելի մեթոդներով:



© NEWS.am Medicine