2015-ին Հայաստանում 1 քաղաքացուն բաժին ընկնող բուժծառայությունները 60 դոլար են կազմել

13:09   27 մայիսի, 2016

2015-ին Հայաստանի 1 քաղաքացուն բաժին ընկնող բուժծառայությունները կազմել են 28 598 դրամ (ընթացիկ փոխարժեքով` մոտ 60 դոլար, խմբ.): Այդ մասին մայիսի 27-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է առողջապահության փոխնախարար Վահե Պողոսյանը խորհրդարանական խմբակցությունների համատեղ նիստին հանրապետության  2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:  

Ընդհանուր ծախսերը կազմել են 86,1 մլրդ դրամ կամ պլանի 99,8 տոկոսը: 

Ծախսերի 46,5 տոկոսն ուղղվել է հիվանդանոցային ծառայություններին, 32,5 տոկոսը` ամբուլատոր, 12,1 տոկոսը` այլ ծրագրերին, 6,2 տոկոսը` հանրային առողջապահությանը, 2,7 տոկոսը` դեղամիջոցներ գնելուն:



© NEWS.am Medicine