Փոխնախարար. 2015-ին Հայաստանի քաղաքացիները 1,2 մլրդ դրամի անվճար դեղամիջոցներ են ստացել

15:23   27 մայիսի, 2016

2015-ին Հայաստանի քաղաքացիները 1,2 մլրդ դրամի անվճար դեղամիջոցներ են ստացել (ընթացիկ փոխարժեքով` մոտ 2,5 մլն դոլարի, խմբ.): Այդ մասին մայիսի 27-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է առողջապահության փոխնախարար Վահե Պողոսյանը, խորհրդարանական խմբակցությունների համատեղ նիստին  հանրապետության 2015-ի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:  

Դեղամիջոցներ է ստացել 264 հազար քաղաքացի, որոնք կցված են դիսպանսերներին եւ պոլիկլինիկաներին: 

Անվճար օգնություն շարունակել են տրամադրել տեղամասային թերապեւտները, մանկաբույժները, նեղ մասնագետները, մանկաբարձ-գինեկոլոգները, դպրոցական բուժքույրերը:



© NEWS.am Medicine