Փոխնախարար. 2015-ին սրտի անվճար վիրահատություն է կատարվել 1 400 հիվանդի

15:46   27 մայիսի, 2016

2015-ին Հայաստանում սրտի անվճար վիրահատություններ են կատարել   1 400 հիվանդի: Այդ մասին մայիսի 27-ին  Հայաստանի խորհրդարանում հայտնել է առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը խորհրդարանական խմբակցությունների համատեղ նիստին հանրապետության 2015-ի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ընթացքում:  

Այդ նպատակի համար բյուջեից 951 մլն դրամ է հատկացվել (2 մլն դոլարից քիչ պակաս, խմբ.):

Այդ վիրահատություններն իրականացվում են հանրապետության 12 կենտրոնում, այդ թվում` 2  մարզում` Շիրակի եւ Սյունիքի մարզերում, հավելել է նա:

 



© NEWS.am Medicine