Տեղի կունենա «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» բացման հանդիսավոր արարողությունը

12:54   28 մայիսի, 2016

Հունիսի 4-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնի Էրեբունի սրահում տեղի կունենա «Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի» բացման հանդիսավոր արարողությունը:

Միջոցառմանը ներկա կգտնվեն«Ռադիոլոգների հայկական ասոցիացիային» անդամագրված 150-ից ավելի ռադիոլոգներ, ինչպես նաեւ  Հայաստանում գործող բազմաթիվ հեղինակավոր բժշկական ասոցիացիաների նախագահներ եւ բուժհաստատությունների ղեկավարներ:

Միջոցառման շրջանակներում«Ռադիոլոգների հայկական ասոցիացիան» համագործակցության հուշագրեր կստորագրի «Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի», «Թերապեւտների հայկական ասոցիացիայի» եւ «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» հետ:

Նշենք, որ «Ռադիոլոգների հայկական ասոցիացիան» միակն է այս ոլորտում, որ համախմբում է բոլոր ճառագայթաբաններին մեկ հարկի տակ: Այն հանդիսանում է Ռադիոլոգների եվրոպական միության անդամ:

 



© NEWS.am Medicine