Գիտնականները պարզել են անչափահասների մոտ ճարպակալման պատճառը

17:08   28 մայիսի, 2016

Գեր անչափահասները նորմալ քաշով երեխաներից տարբերվում են հորմոնային ֆոնի խանգարմամբ, որը գուցե նրանց մեջ ճարպակալման հակում է առաջացնում, պարզել են էնդոկրինոլոգների ընկերակցության հետազոտողները: 

Այն անչափահասներին, որոնք տառապում են ավելորդ քաշից, պակասում է սպեկսին հորմոնը, որը մասնակցում է ճարպային հյուսվածքի զանգվածի եւ օրգանիզմի էներգետիկ հաշվեկշռի նկատմամբ վերահսկողությանը: 

Լայնակի հետազոտության ընթացքում օգտագործվել են ավելորդ քաշ ունեցող 51 անչափահասի եւ նորմալ քաշով 18 անչափահասի մոտ սպեկսինի մակարդակի վերաբերյալ տվյալներ:  2008-ից մինչեւ 2010 թվականը նրանցից արյան նմուշներ են վերցրել դրանում հորմոնի քանակությունը չափելու համար: Դրանից հետո հետազոտողները 12-18 տարեկան կամավորներին չորս խմբի են բաժանել` կախված սպեկսինի մակարդակից: 

Արդյունքները ցույց են տվել, որ հորմոնի մեծ պակասը կապված էր ճարպակալման առակայության ավելի մեծ հավանականության հետ`  5,25 անգամ ավելի բարձր, քան այն երեխաների մոտ, որոնց արյան մեջ դրա մակարդակը բարձր էր: Միաժամանակ այդ երեխաները չափահասներից տարբերվում էին նրանով, որ սոված փորին գլյուկոզայի ընդունումը ոչ մի կերպ չէր ազդում սպեկսինի քանակության վրա: 

Ճարպակալումը վերջին տարիներին համաճարակի բնույթ է ընդունում եւ ընդգրկում է ԱՄՆ-ի երեխաների եւ անչափահասների  17 տոկոսը: Էնդոկրինոլոգների ընկերակցության տվյալների համաձայն, ավելորդ քաշի պատճառով դեղերի եւ մանկաբույժին այցելության վրա տարեկան մոտավորապես   14 մլրդ դոլար է ծախսվում: 

Լայնակի հետազոտությունն ուղղված է ժամանակի որոշակի պահին մարդկանց խմբի առողջական վիճակի ուսումնասիրմանը: Դրանով այն տարբերվում է նույն խմբի ուսումնասիրությունից  երկար ժամանակի ընթացքում` հնարավոր փոփոխությունների ի հայտ բերման նպատակով:



© NEWS.am Medicine