ՄԻԱՎ-ի դեմ արդյունավետ միջոց է հայտնաբերվել

15:44   20 հունիսի, 2016

Բջջանյութային թթվի հիմքի վրա պատրաստված դեղերի օգնությամբ հնարավոր է այնպես ուժեղացնել ՄԻԱՎ-ով վարակված հիվանդների իմունային համակարգը, որ դա թույլ տա ազատվել վիրուսից վնասված բջիջներից: Այդպիսին են Սան Ֆրանցիսկոյի գիտնականների նոր հետազոտության արդյունքները, որոնց հոդվածը հրապարակվել է Nature Medicine ամսագրում:

Հակառետրովիրուսային թերապիայի ընթացքում անհնար է ամբողջությամբ բուժել ՄԻԱՎ-ը որովհետեւ վարակված բջիջներում պահպանվում են լատենտ վիրուսների ամբողջական պահուստներ: Հնարավոր է ոչնչացնել հիվանդների արյան մեջ ՄԻԱՎ-ի մեծ մասը, սակայն այդ պահուստները պահպանվում են եւ կարող են ռետրոակտիվանալ: Արդյունքում վարակված բջիջը դարձյալ սկսում է վարակ տարածել: 

Վաղ հետազոտությունները պնդում էին, թե լատենտ վիրուսները ողջ են մնում ճնշված իմունային համակարգի հետեւանքով, որն ի վիճակի չէ ի հայտ բերել վարակված լիմֆոցիտները եւ այլ բջիջները եւ ոչնչացնել դրանք: Սակայն գիտնականները ցույց են տվել, որ բջջանյութային թթուն կարող է խթանել բնածին իմունիտետը եւ վերացնել «քնած» ՄԻԱՎ-ը: Մասնավորապես, դրա ածանցյալ դեղամիջոցներն արթնացնում են լատենտ վիրուսները, ինչի հետեւանքով իմունային համակարգը սկսում է դրանք հայտնաբերել եւ ոչնչացնել վարակված բջիջները:  

Գիտնականների խոսքով, դա թույլ կտա ոչ միայն երկարաձգել հիվանդների կյանքը, ինչպես որ դա անում է հակառետրովիրուսային թերապիան, այլեւ ոչնչացնել ՄԻԱՎ-ի այն կուտակումները, որոնց հետեւանքով լիակատար բուժումը նախկինում անհնար էր: Հետագա հետազոտությունները կօգնեն արդյունավետ թերապիա ստեղծել, որը թույլ կտա մարդկանց ազատել վիրուսներից:



© NEWS.am Medicine