Նոր անալիզը կհուշի, արդյոք Դուք սրտի կաթված կունենաք առաջիկա 5 տարվա ընթացքում

20:36   22 հունիսի, 2016

Սրտի եւ թոքերի ազգային ինստիտուտի (National Heart and Lung Institute) գիտնականների կողմից մշակված նոր անալիզը թույլ է տալիս որոշել հաջորդ հինգ տարվա ընթացքում սրտամկանի կաթվածի հավանականությունը: 

Գիտնականները պարզել են, որ սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը շատ բարձր է այն հիվանդների մոտ, որոնց արյան մեջ նվազած է G իմունոգլոբուլինի խտությունը:

Բժիշկ Ռամզի Համիսը եւ իր գործընկերները հինգ տարվա ընթացքում հետեւել են  1753 կամավորի եւ պարզել են, որ արյան մեջ  IgG ցածր խտությամբ մարդկանց մոտ սրտի կաթվածը զարգացել է 58 տոկոսով ավելի հաճախակի, իսկ ուղեղի կաթվածը կամ սրտանոթային այլ հիվանդությունները`  38 տոկոսով ավելի հաճախ: Իսկ բարձր   IgG-ով մարդիկ ավելի հազվադեպ են բախվել այդ խնդիրներին:  

Թեստի ստեղծողները ենթադրում են, որ կլինիկական պրակտիկայում դրա օգտագործումը կօգնի ավելի արագ ի հայտ բերել ռիսկի խմբում գտնվող մարդկանց:  Խնդրի մասին իմանալով` նրանք անմիջապես կկարողանան կանխարգելմամբ զբաղվել եւ կանխել սրտի հիվանդությունների եւ կաթվածների զարգացումը:



© NEWS.am Medicine