Հայրը գլխին դաջվածք է արել, որը նման է քաղցկեղով հիվանդ որդու հետվիրահատական սպիին (ֆոտո)

21:36   22 հունիսի, 2016

Երիտասարդ հայրը գլխին դաջվածք է արել, որը նման է որդու սպիին, որին վիրահատել են քաղցկեղային ուռուցքը հեռացնելու համար: Հայրն այդ եղանակով ցանկացել է աջակցել որդուն, նրան ինքնավստահություն հաղորդել: 

Վերջերս Կանզասից ութ տարեկան Գաբրիել Մարշալի մոտ անապլաստիկական աստրոցիտոմա էին հայտնաբերել` ուղեղի քաղցկեղի տարատեսակ: Տղային վիրահատություն էր անհրաժեշտ, որի ընթացքում բժիշկներին չի հաջողվել հեռացնել ամբողջ ուռուցքը, սակայն վիրահատությունից հետո արդեն  9 ամիս է անցել եւ տղայի վիճակն այժմ գնահատվում է որպես կայուն: 

Այժմ տղան իրեն վատ չի զգում, բայց մեծ սպին, որը վիրահատությունից հետո մնացել է նրա գլխին, վատ է ազդում նրա ինքնագնահատականի վրա: Մի անգամ նա հորը` Ջոշին խոստովանել է, որ իրեն թվում է, որ այդ սպիով ինքն իսկական հրեշի է նման: Նրան ինչ-որ կերպ աջակցելու համար 28-ամյա Ջոշը որոշել է իր գլխին որդու սպիին նման դաջվածք անել: 

«Ես նրան ասացի, որ այդպես մարդիկ կարող են մեզ երկուսիս նայել», - պատմել է նա:

Ջոշի եւ Գաբրիելի լուսանկարներն ուղարկել են հայրերի օրվա առիթով St. Baldrick’s Foundation –ի կազմակերպած #BestBaldDad մրցույթին: Ինչպես եւ պետք էր սպասել, Ջոշը հաղթել է մրցույթում: Ճաղատ Ջոշի եւ Գաբրիելի լուսանկարները մեծ ուշադրության են արժանացել, դրանք նայած մարդկանց մեծամասնությունը հավանություն է տվել Ջոշի արարքին:



© NEWS.am Medicine