6 բան, որ չի կարելի անել քնից առաջ

23:32   25 հունիսի, 2016

Մեր որոշ սովորույթներ ազդում են քնի որակի վրա եւ մեզ խանգարում են լավ քնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի բան, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անել քնից առաջ: 

Բարձր երաժշտություն լսել

Քնից առաջ բարձր երաժշտությունն ակտիվացնում է ուղեղը եւ խախտում է քնի շրջափուլերը: Եթե Դուք շատ եք ուզում երաժշտություն լսել, փորձեք որեւէ ցածր եւ հանգիստ բան ընտրել, որը քնի է տրամադրում: 

Վիճել

Ընտանիքի անդամների հետ վեճերը ոչ միայն փչացնում են տրամադրությունը, այլեւ հորմոնային անհավասարակշռություն են առաջացնում: Վեճերից հետո Դուք հազիվ թե կարողանաք քուն մտնել եւ նորմալ քնել: 

Քնից առաջ ուտել

Ցանկալի է, որ սննդի վերջին ընդունման եւ քնի պառկելու արանքում առնվազն երկու ժամ անցնի: Հակառակ դեպքում օրգանիզմը դեռ կմարսի ստացված սնունդը եւ դա նկատելիորեն կնվազեցնի քնի որակը:

Ալկոհոլ խմել

Եթե Դուք չեք պատրաստվում առույգությունը պահպանել մինչեւ գիշերվա կեսը, չարժե քնից առաջ ալկոհոլ օգտագործել, չէ որ դա բացասաբար է ազդում քնի շրջափուլերի վրա: Ժամանակի հետ ալկոհոլը ոչ միայն խախտում է քնի որակը, այլեւ անքնության պատճառ է դառնում:  

Հեռուստացույց նայել կամ համակարգչի էկրանին

Երկար աշխատանքային օրվանից հետո համակարգչով կամ պլանշետով ընկերների հետ շփումը կամ հեռուստացույց նայելը իհարկե կարող է օգնել լիցքաթափվելուն, բայց եթե Դուք ուզում եք լավ քնել, ավելի լավ է հրաժարվել այդ սովորույթներից: Քնից մեկ ժամ առաջ ավելի լավ է գիրք կարդալ  (թղթային, ոչ թե հեռախոսի էկրանից), որովհետեւ հենց դա է օրգանիզմը քնի տրամադրում:

Սուրճ կամ թեյ խմել

Թեյը եւ սուրճը կոֆեին են պարունակում, որը խթանում է ուղեղը եւ օգնում է պահպանել ակտիվությունը: Խորհուրդ չի տրվում քնից առաջ խմել այդ ըմպելիքները:



© NEWS.am Medicine