Գլխի եւ վերջույթների սկանավորման համար կոմպակտ տոմոգրաֆ է մշակվում

12:04   25 հունիսի, 2016

Mayo Clinic-ի մասնագետները General Electric ընկերության հետ համատեղ արդեն 8 տարի սարք են մշակում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի համար, որը սովորական տոմոգրաֆից անհամեմատ ավելի փոքր կլինի: Այժմ նրանք ի վերջո պատրաստ են ներկայացնել սարքի նախատիպը: 

Մշակողները բացատրել են, որ նոր տոմոգրաֆը երեք անգամ ավելի փոքր է, քան լիաչափ սարքը: Այն անհամեմատ ավելի էժան է եւ ավելի քիչ տեղ է զբաղեցնում: Բացի այդ, այդ սարքում հիվանդների համար անհամեմատ ավելի հեշտ կլինի մարմնի առանձին մասերի սկանավորում կատարելը, չէ որ նրանք ստիպված չեն լինի սարքի ներսում լինել պրոցեդուրայի ընթացքում:  

Սարքը պետքական կլինի այն հիվանդների հետազոտման համար, որոնք գլխի տոմոգրաֆիայի կարիք ունեն (այդ պրոցեդուրայի կարիքն ունի բոլոր հիվանդների մոտ կեսը), ինչպես նաեւ նրանք, ում անհրաժեշտ է սկանավորել ձեռքերի դաստակները, ներբանները կամ ծնկները: 

Լիաչափ տոմոգրաֆի ներսում գտնվող մագնիսների սառեցման համար 2000 լ հեղուկ գել է անհրաժեշտ, իսկ կոմպակտ սարքի համար` ընդամենը 12 լ:

Նախագծողները նախատեսել են գլխի մոտ 300 տոմոգրաֆիական հետազոտություն կատարել, որպեսզի շտկումներ մտցնեն սարքի մեջ եւ ընտրեն պրոցեդուրայի անցկացման օպտիմալ պայմանները: Նոր սարքի փորձարկումներին կմասնակցեն քաղցկեղով, ուղեղի կաթվածով, Ալցհայմերի հիվանդությամբ եւ հոգեկան խանգարումներով տառապողներ:  

Գիտնականները հույս ունեն, որ նոր սարքով պրոցեդուրան պակաս տհաճ կդառնա հիվանդների համար, իսկ ախտորոշման որակը դրանից չի տուժի:



© NEWS.am Medicine