Անածխաջրային սննդակարգը, որը ենթադրում է շաքարից հրաժարում, կարող է ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետ միջոց դառնալ, կարծում են գերմանացի գիտնականները:
Die Welt պարբերականի հրապարակումը տեղեկացնում է, որ շաքարից հրաժարումը որպես քաղցկեղի դեմ պայքարի արդյունավետ մեթոդ, հիմնված է հայտնագործության վրա, որը 1924 թվականին արվել է գերմանացի բժիշկ Օտտո Հենրիխ Վերբուրգի կողմից: նա եզրակացրել է, որ օրգանիզմում քաղցկեղային ուռուցքների աճը կարող է կապված լինել այն բանի հետ, որ ուռուցքային բջիջները սնուցվում են սննդի հետ մատակարարվող շաքարով, որը նրանք սինթեզում են որպես կաթնային թթու: «Քաղցկեղային բջիջներին կաթնային թթուն անհրաժեշտ է, որովհետեւ այն քայքայում է շրջակա հյուսվածքները եւ բջիջներն այդպիսով ավելի շատ տեղ են ստանում իրենց աճի համար: Բացի այդ, այն բջիջները պակաս ընկալունակ է դարձնում քիմիա եւ ռադիոթերապիայի հանդեպ», - պարզաբանել է պարբերականի լրագրողը:
Որպես օրինակ, նա մեջբերել է Վյուրցբուրգի համալսարանական կլինիկայում Ուլրիկա Կեմմերերի անցկացրած փորձարկումները: Երկու տարվա ընթացքում դրա մասնակիցները` 16 հիվանդ, որոնք պայքարում են ուռուցքային ախտորոշման դեմ, փորձել են լիովին անածխաջրային սննդակարգի անցնել: Արդյունքում շատերն իրենց ավելի լավ են զգացել, ինչը բժիշկների կողմից գնահատվել է որպես «խոստումնալից սկիզբ»:
Գերմանացի փորձագետները համարում են, որ քաղցկեղով հիվանդացման դեպքերի ավելացումը, որը դիտարկվում է վերջին տարիներին, մարդկանց փոփոխված սննդային սովորույթների հետեւանքն է, որոնք սկսել են չափից շատ շաքար օգտագործել:
«Քաղցկեղային հիվանդություններն այնպիսի հաճախությամբ, ինչպիսին այժմ է, ի հայտ են եկել մարդու սննդային սովորույթների փոփոխության պարագայում: Օրինակ, հյուսիսային ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց սնունդն ավանդաբար կազմված էր մսից եւ ձկից, մինչեւ արեւմտյան քաղաքակրթության հետ ծանոթանալը, քաղցկեղից չէին մահանում», - մեկնաբանել են գիտնականները: