Մետրոյում մարդը բախվում է տրիլիոնավոր բակտերիաների

23:48   29 հունիսի, 2016

Մետրոպոլիտենի կայարանները «բնակեցված են» տրիլիոնավոր բակտերիաներով. դրանք «բնակվում են» նստարաններին, պատերին, գնացքների նստատեղերին եւ բռնակներին, զգուշացնում են Առողջապահության Հարվարդի դպրոցի գիտնականները: 

Գիտնականների խոսքով, բակտերիաների ամենամեծ թիվը հնարավոր է հայտնաբերել գնացքների բռնակներին, որոնցից հարյուր հազարավոր ուղեւորներ են բռնում:  Մի քիչ պակաս միկրոօրգանիզմներ են ապրում գնացքների նստարաններին եւ պատուհանների ապակիներին: Բարեբախտաբար պարզվել է, որ մետրոյում բակտերիաների ճնշող մեծամասնությունն անվնաս է մարդու համար: Հետազոտության ընթացքում գիտնականներին հաջողվել է վնասակար պաթոգենների կամ հակաբիոտիկակայուն բակտերիաների սոսկ աննշան քանակություն հայտնաբերել: 

Գրիպի եւ այլ վարակիչ հիվանդությունների համաճարակի բացակայության պայմաններում բակտերիաների մեծամասնությունը, որոնց մարդիկ բախվում են մետրոյի նման վայրերում, առողջության համար վտանգ չեն ներկայացնում: Մյուս կողմից հետաքրքիր է, որ մետրոյում բակտերիաների կազմից ելնելով` հնարավոր կլինի կանխատեսել հիվանդությունների ապագա բռնկումները: 

Իսկ ինչպե՞ս է հնարավոր նվազեցնել այդ բակտերիաների` օրգանիզմում հայտնվելու վտանգը: Գիտնականների խոսքով, դրա համար անհրաժեշտ են զգուշության ամենահասարակ միջոցներ: Օրինակ` մետրոյից դուրս գալիս կարելի է լվանալ ձեռքերը կամ դրանք մաքրել հատուկ հակաբակտերիալ անձեռոցիկներով:



© NEWS.am Medicine