Գիտնականները հերքել են սերուցքային կարագի վնասի մասին տեսակետը

11:49   30 հունիսի, 2016

Ամերիկյան մասնագետները հերքել են տարածված տեսակետը սերուցքային կարագի վնասի մասին:

Ըստ PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածի, սերուցքային կարագի գործածումը կապակցված չէ ընդհանուր մահացության աճի, սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ, նաեւ օգնում է նվազեցնել երկրորդ տեսակի շաքարախտի առաջացման հավանականությունը: Դիետելոգների եզրակացությունը արդարացի է այն դեպքում եթե մարդը օրական 0.3-3.2 չափաբաժին սերուցքային կարագ է օգտագործում, որը կազմում է 14 գրամ (մոտավորապես մեկ ճաշի գդալ):

Գիտնականների կարծիքով, սերուցքային կարագի նկատմամբ բացասական վերաբերմունքը, որը ձեւավորվել է հասարակությունում, կապակցված է նրա հետ, որ այդ մթերքը օգտագործվոմ է հասարակ ածխաջրածիններով հարուստ սննդի հետ ( մասնավորապես հացաբուլկեղենի հետ): Միաժամանակ դիոտոլոգները նշել են, որ բուսական յուղերը ( ձիթապտղի, վուշի ու սոյայի յուղերը) այդուհանդերձ նախընտրելի են կենդանականից:

Իրենց հետազոտության մեջ հեղինակները ինը դիետոլոգիական աշխատությունների մետաանալիզ են արել, որոնց մասնակցել է ավելի քան 630 հազար մարդ՝ 15 երկրներից:

 



© NEWS.am Medicine