61-ամյա չինուհին առողջ երեխա է ծննդաբերել

13:49   8 հուլիսի, 2016

Չինական Հանչժոու քաղաքից 61-ամյա Չժանը վերջերս իր երկրորդ երեխային է ծննդաբերել: Երեխա ունենալու որոշումը նա կայացրել է իր  30-ամյա աղջկա մահից հետո, որը սերունդ չէր թողել: Չժանի 66-ամյա ամուսինն ամբողջությամբ աջակցել է նրան, եւ զույգը ԱՄԲ է արել:

Երեխային կրծքին սեղմելու հնարավորության համար Չժանը ստիպված է եղել շատ բանի միջով անցնել: Հղիությունը հեշտ չէր անցնում. մեծ տարիքում ծննդաբերող կնոջ մոտ սրտի, երիկամների եւ թոքերի հետ կապված խնդիրներ առաջացան, նա մի քանի անգամ արյունահոսություն ունեցավ, որը բժիշկները դժվարությամբ էին կանգնեցնում: Նա այլեւս ի վիճակի չէր ինքնուրույն ծննդաբերել, այդ պատճառով նրան կեսարյան հատում արեցին, ընդ որում վիրահատությանը մասնակցում էին հիվանդանոցի հինգ բաժանմունքի մասնագետները:

Այժմ արդեն Չժանի բոլոր տառապանքները հետեւում են եւ նա որդու հետ մասին, որը լիովին առողջ է ծնվել, արդեն տանն է:

Նշենք, որ Չինաստանում կանանց մոտ կյանքի միջին տեւողությունը  74,8 տարի է, իսկ տղամարդկանցը` 71,1 տարի:

Հիշեցնենք նաեւ, որ Չժանը բոլորովին էլ ամենատարեց կինը չէ, որը երեխա է ծննդաբերել ժամանակակից վերարտադրողական տեխնոլոգիաների շնորհիվ: Այս տարվա ապրիլին Հնդկաստանի բնակչուհի  Դալջինդեր Կաուրը ԱՄԲ-ի շնորհիվ իր առաջնեկին է ունեցել  70 տարեկանում: Երեխայի հայրը կնոջ 79-ամյա ամուսինն է:



© NEWS.am Medicine