Էստրոգենային սպեղանիների օգտագործմամբ հորմոնային թերապիան կարող է կանխել կանանց մոտ դաշտանադադարի շրջանում Ալցհայմերի հիվանդության զարգացումը, կարծում են Mayo Clinic-ի գիտնականները:
Դաշտանադադարի սկսվելուց հետո էստրոգեն հորմոնի մակարդակը կանանց մոտ սկսում է հետեւողականորեն նվազել: Սակայն շատ կանայք, որոնց մոտ այդ վիճակը վաղ է սկսվել, հորմոնափոխարինիչ թերապիա չեն անցնում: Նման թերապիայից հրաժարումը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների, որոնց թվում է, օրինակ, օստեոպորոզի եւ Ալցհայմերի հիվանդության բարձր ռիսկը, հատկապես նրանց շրջանում, ովքեր ռիսկի խմբի մեջ են մտնում:
Գիտնականները հետեւել են 42-ից 59 տարեկան 68 կնոջ: Նրանցից 30-ը մտել է վերահսկիչ խմբի մեջ եւ հորմոնային թերապիա չի անցել, պլացեբո է ստացել: 21-ն էստրոգենային սպեղանիներ է օգտագործել եւ 17-ը դեղահաբերով էստրոգեն է ընդունել: Փորձարկման մասնակիցներից յուրաքանչյուրը ՊԷՏ պրոցեդուրա է անցել գլխուղեղում բետա-ամիլոիդի կուտակումներն ի հայտ բերելու համար:
Պարզվել է, որ դեղահաբերով էստրոգենի ընդունումը ոչ մի կերպ չի ազդել բետա-ամիլոիդի որակի վրա, իսկ էստրոգենային սպեղանիները խոչընդոտել են գլխուղեղում ամիլոիդային նստվածքների առաջացմանը: Սպեղանիներ օգտագործողների մոտ բետա-ամիլոիդների քանակությունն էականորեն ավելի ցածր է եղել, քան պլացեբո ստացած կանանց մոտ:
Քեջալի Քանտարչիի խոսքով, նման կախվածություն առաջին անգամ է ի հայտ բերվել, իսկ ստացված տվյալները եւս մեկ անգամ վկայում են, որ հորմոնափոխարինիչ թերապիան անհրաժեշտ է նույնիսկ այն դեպքում, եթե դաշտանադադարը բավականին վաղ է վրա հասել: