Ձկները նույնպես հիվանդանում են արթրիտով

18:04   18 հուլիսի, 2016

Արթրիտով հիվանդանում են ոչ միայն մարդիկ, այլ, պարզվում է, նաեւ ձկները: Հարավային Քալիֆորնիայի համալսարանի գիտնականներ Անջադ Ասկարին եւ Ջոաննա Սմիթը հայտնաբերել են, որ դանիո-ռերիո ձկան հոդերը իրենց կառուցվածքով նման են մարդկանց հոդերին: Խոսքը ծնոտի եւ լողակների հոդերի մասին է:

Գիտնականները կատարել են եռասեղ փշաձկան եւ պտավոր զրահապատ գայլաձկան հոդերի համակարգչային տոմոգրաֆիա, նաեւ ուսումնասիրել են այս ձկնատեսակների գենոմները: Դա նրանց թույլ է տվել ձկների հոդերում հայտնաբերել լուբրիցին սպաիտակուց, որը իր կազմով նման է մարդկանց հոդերի կազմում եղածին:

Նախկինում պարզվել էր, որ լուբրիցինից զուրկ մարդկանց եւ մկների մոտ արթրիտն ավելի վաղ է զարգանում: Գիտնականները ենթադրել են, որ արթրիտով տառապել են նաեւ Երկրի հնագույն ձկները: Գիտնականները հույս ունեն առաջիկայում արթրիտի մոդել ստեղծել, որը նրանց թույլ կտա ավելի լավ հետազոտել հիվանդությունը եւ գտնել բուժման միջոցները: Հայտնի է, որ դանիո-ռերիո ձկան ռեգեներացիան բարձր է, ինչը թույլ է տալիս, որ նրանց օրգանիզմն ինքնուրույն վերացնի հոդերի վնասվածքները:

Ներկայումս արթրիտի դեմ միակ արդյունավետ միջոցը վնասված հոդի փոխարինումն է, սակայն ձկների հետազոտության շնորհիվ գիտնականները հույս ունեն մշակել արթրիտի բուժման այլ մոտեցումներ:



© NEWS.am Medicine