Ինչո՞ւ է ամռանն անհրաժեշտ խմել թեյ, իսկ ձմռանը ուտել պաղպաղակ

23:46   27 հուլիսի, 2016

Եթե շոգում եք, անհրաժեշտ է խմել տաք թեյ, այլ ոչ թե պաղպաղակ ուտել, պնդում են մասնագետները: Շատերին նման խորհուրդը կզարմացնի, բայց այն ունի միագամայն գիտական հիմնավորում:

Դեռեւս 2012 թվականին գիտնականները որոշեցին պարզել՝ կարո՞ղ է մեկ բաժակ տաք ըմպելիքը կրճատել օրգանիզմի ջերմության քանակը, ի տարբերություն մեկ բաժակ սառը ընպելիքի: Փորձը, որ նրանք կատարեցին, ցույց տվեց, որ տաք ըմպելիքի օգտագործման դեպքում ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո ջերմության ընդհանուր մակարդակը ավելի շատ է նվազել, քան սառը ըմպելիքների օգտագործման դեպքում:

Այս երեւույթի բացատրությունը օրգանիզմի հովացման մեխանիզմի մեջ է, որն իրականացվում է քրտինքի արտազատման հաշվին: Հենց այս պրոցեսն է, ինչպես նաեւ մաշկից քրտինքի գոլորշիացումը մեզ օգնում չմեռնել ջերմային հարվածից: Տաք թեյի օգտագործումից հետո մենք սկսում ենք ավելի ակտիվ քրտնել, իսկ դա նշանակում է, որ օրգանիզմը սկսում է ավելի շատ տաքություն կորցնել եւ լավ հովանալ:

Այո, տաք թեյը ավելացնում է օրգանիզմի ջերմային ծանրաբեռնվածությունը, բայց այդ պահին միանում է այդ ծանրաբեռնվածությունից ազատող փոխհատուցող  մեխանիզմը, եւ քրտինքի ընդհանուր կորուստը շոշափելիորեն գերազանցնում է ջերմության ստացած «հավելուկին»: Այլ խոսքերով՝ տաք թեյի օգտագործումից հետո օրգանիզմն ավելի շատ է քրտինք արտազատում, քան սառը ըմպելիք օգտագործելուց հետո:

Հայտնի է նաեւ, որ պաղպաղակը կամ սառույցով գազավորված ըմպելիքը որպես շոգի դեմ պայքարի միջոց անարդյունավետ են, քանի որ երբ սառը ըմպելիք ենք խմում, մեր օրգանիզմը, հակառակը, սկսում է տաքանալ՝ փորձելով տաքացնել իր մեջ թափանցած սառը նյութերը: Այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս պաղպաղակ ուտել ձմռանը. այն օրգանիզմին կօգնի ավելի լավ տաքացնել իրեն:



© NEWS.am Medicine