Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 19-րդ երեխան (ֆոտո)

18:40   28 հուլիսի, 2016

Մեծ Բրիտանիայի ամենաբազմազավակ ընտանիքում ծնվել է 19-րդ երեխան: Նոել եւ Սյու Ռեդֆորդները, սակայն, մտադիր չեն սահմանափակվելու եւ չեն բացառում 20-րդ երեխայի ծնունդը:

Զույգի ավագ երեխան արդեն 27 տարեկան է: Սյուն այժմ 41 տարեկան է, եւ պարզ թվաբանական հաշվարկով կարելի է պարզել, որ կնոջ առաջին երեխան ծնվել է, երբ նա ընդամենը 14 տարեկան էր: Չնայած այդպիսի վաղ տարիքում սեքսով զբաղվելն արգելված է Մեծ Բրիտանիայում, իսկ դեռահասների հղիությունը սովորաբար ավարտվում է աբորտով, Սյուն եւ Նոելը որոշել էին պահպանել երեխային: Այդպես էլ նրանց ավագ ոդին սկզբնավորեց նրանց բազմազավակ ընտանիքը:

11 տարի առաջ Ռեդֆորդները 240 հազար ֆունտով ձեռք բերեցին  հաշմանդամների նախկին տունը, որը կառուցվել է վիկտորյան դարաշրջանում: Դա բավական ընդարձակ շենք է, որպեսզի տեղավորի մեծ ընտանիքի բոլոր անդամներին, եւ գործնականում յուրաքանչյուրն ունի առանձին սենյակ: Ընտանեկան բիզնեսը ամուսիններին եւ երեխաներին հնարավորություն է տալիս ամեն տարի հանգստի մեկնել արտասահման:

Որեւէ մեկը կարող է մտածել, թե այդքան շատ երեխաներ ունեցող ծնողները մշտապես նստած են տանը եւ ապրում են սոցնպաստների հաշվին, սակայն Ռեդֆորդների ընտանիքը պետությունից ոչ մի սենտ չի ստանում: Դրա փոխարեն նրանք բավական հաջող ընտանեկան բիզնես են վարում՝ հացի փուռ, որի կարկանդակները մեծ հաջողություն են վայելում:

Նոելն ամեն առավոտ արթնանում է ժամը 5-ին եւ ուղղվում փուռ, որտեղ օրական աշխատում է 11 ժամ: Նրան օգնում են ավագ երեխաները, իսկ կինը՝ Սյուն, մնում է տանը եւ խնամում փոքրիկներին: Նա օրական 9 անգամ լվացքի մեքենան բեռնում է լվացքով:

Երջանիկ ծնողներն ասել են, որ ամենեւին դժվար չէ իրենց բազմազավակ ընտանիքը կառավարել, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ մեծ երեխաները օգնում են փոքրերին խնամելիս, եւ դա նկատելիորեն թեթեւացնում է ծնողների հոգսը: Նրանց ավագ դուստրը՝ Սոֆին, որը ընդամենը 22 տարեկան է, արդեն լույս աշխարհ է բերել իր երրորդ երեխային: Այնպես որ՝ Սյուն եւ Նոելը արդեն նաեւ տատիկ-պապիկ են:



© NEWS.am Medicine