Մթերքի 5 օգտակար համադրություն

19:51   30 հուլիսի, 2016

Որոշ մթերքներ օգտակար են ոչ միայն առանձին, այլեւ այլ մթերքների հետ համադրությամբ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի օրինակներ:

Բրոկոլին լոլիկի հետ

Բրոկոլին եւ լոլիկը հարուստ են հակաօքսիդանտներով, եւ երբ այն համատեղ ենք օգտագործում, այդ նյութերի մեծ չափաբաժին ենք ստանում, որը կարող է շատ օգտակար լինել մեր առողջության համար: Ամերիկացի հետազոտողների կարծիքով՝ լոլիկի հետ բրոկոլինի համակցությունները էական դերակատարում ունեն շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելման համար:

Հապալաս եւ խաղող

Մասնագետները հապալասի եւ խաղողի միաժամանակյա օգտագործումը եւս օգտակար են համարում, քանի որ երկու մթերքն էլ, ինչպես նախորդները, հարուստ են հակաօքսիդանտներով: Հապալասա-խաղողային խառնուրդի էֆեկտը հետազոտել են Քորնելի համալսարանի փորձարարները եւ դրանում սիներգիայի առկայություն հայտնաբերել. երեւույթ, որի դեպքում բաղադրամասերը մեծացնում են են մեկը մյուսի ազդեցությունը:

Նարնջի հյութ եւ վարսակի փաթիլներ

ԱՄՆ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ անցկացված հետազոտությունների արդյունքներով՝ մթերքային լավագույն համադրություն է համարվում նարնջի հյութի եւ վարսակի փաթիլների համատեղ օգտագործումը: Գիտնականները նշում են, որ այդպիսի համալիրում դրանք հատկապես հաջողությամբ են կայունացնում խոլեստերինի ցուցանիշները, մաքրում են շնչերակը եւ կանխում են սրտի տագնապները:

Հավկիթ եւ դդում

Կարելի է միասին ուտել նաեւ հավկիթն ու դդումը. հավկիթի սպիտակուցը կդանդաղեցնի շաքարի կլանումը եւ կօգնի խուսափել գերհագենալուց, դրա հետ մեկտեղ օրգանիզմը դդումից կստանա կարեւոր հանքանյութերի համալիր:

Խնձոր եւ շոկոլադ

Եվս մեկ «սուպերհամակցություն» են կազմում խնձորը եւ շոկոլադը: Դրանց համադրումը կվերցետինի եւ կատեխինի խառնուրդ է առաջացնում. նյութեր, որոնք կանխում են տրոմբոզը եւ առողջարար են սիրտ-անոթային համակարգի համար:



© NEWS.am Medicine