Գիտնականները սկսում են գրիպի ունիվերսալ պատվաստանյութի փորձարկումները

17:43   29 հուլիսի, 2016

FluGen ընկերության մշակած գրիպի ունիվերսալ պատվաստանյութի փորձարկումների առաջին փուլը շուտով կսկսվի: Փորձարկումների ընթացքում RedeeFlu պատվաստանյութը կստանան 18-49 տարեկան 96 առողջ կամավորներ:

Պատվաստանյութը ինտրանազալ ճանապարհով ստանալու արդյունավետությունն արդեն ցուցադրվել է կենդանիների վրա կատարած փորձերով: Ենթադրվում է, որ այն կպաշտպանի գրիպի առավել տարածված շտամներից: Ինչպես նշում են հեղինակները, պատվաստանյութը չի խոչընդոտում վարակմանը, սակայն խոչընդոտում է օրգանիզմում բացիլի տարածմանը:

FluGen ընկերության ղեկավար Փոլ Ռոդսփիները եւ նրա գործընկերները հուսով են, որ իրենց պատվաստանյութը կլինիկաներում արդեն իսկ օգտագործվող մյուսներից ավելի արդյունավետ կլինի:

Ենթադրվում է, որ կլինիկական փորձարկումները կավարտվեն 2016-ի վերջին, իսկ հաջորդ տարի կանցկացվեն 50 տարեկանից մեծ կամավորների վրա: Դրանից բացի, 2017 թվականին կստուգվի պատվաստանյութի ոչ միայն անվտանգությունը, այլեւ արդյունավետությունը. Մարդիկ, որոնք պատվաստանյութը կստանան, կենթարկեն գրիպի կենդանի բացիլի ներգործության: Փորձարկումների ժամանակ նաեւ կընտրվի պատվաստանյութի ամենալավ չափը:

Հեղինակները նշել են, որ պատվաստանյութի պաշտպանական ֆունկցիան կպահպանվի մեկ-երկու սեզոնի ընթացքում: Դեռեւս եւ ոչ մի պատվաստանյութ չի կարող գրիպից պաշտպանել ցմահ. դա պայմանավորված է բացիլային շտամների հարափոփոխությամբ:



© NEWS.am Medicine