Բախվե՞լ եք ոտնաթաթերի այրոցի զգացողության հետ: Ներկայացնենք այդ տհաճ խանգարման 8 պատճառ:
1. B12 վիտամինի պակաս
Քչերը գիտեն, որ B12 վիտամինի պակասն առաջացնում է ոտնաթաթերի թմրածություն եւ ծակծկոց, նաեւ ձեռքերի: Որոշ բարձիթողի դեպքերում օրգանիզմում այս վիտամինի պակասի հետեւանքով կարող են քայլելու դժվարություններ առաջանալ: Ահա թե ինչու է կարեւոր B12 վիտամինի մակարդակի թեստ անցնելը եւ պակասը լրացնելը:
2. Շաքարախտ
Շաքարախտը տարեց մարդկանց մոտ նեյրոպատիայի ամենատարածված պատճառն է: Շաքարախտով հիվանդները հաճախ են բողոքում ոտնաթաթերի այրոցի ուժեղ զգացումից: Նման դեպքերում նրանց կօգնեն տվյալ հիվանդության բուժման մեծ փորձ ունեցող բժիշկները:
3. Ալկոհոլամոլություն
Ալկոհոլամոլությունը համարվում է նեյրոպատիայի տարածված եւս մեկ պատճառ, քանի որ սպիրտային խմիչքները վնասում են նյարդային հյուսվածքները:
4. Որոշակի դեղեր
Որոշ դեպքերում ոտնաթաթերի այրոցի զգացման պատճառ են որոշակի հիվանդությունների համար նախատեսված դեղերը: Օրինակ՝ այդպիսի կողմնակի էֆեկտներ են առաջացնում թոքախտի դեմ դեղամիջոցները, քիմիաթերապիայի դեղերը եւ քաղցկեղի բուժման այլ միջոցները:
5. Երիկամային քրոնիկական հիվանդություն
Ոտնաթաթերի այրոցն ուղեկցում է երիկամների քրոնիկական հիվանդությանը, եւ հեմոդիալիզ ստացող հիվանդները բավական հաճախ են հայտնում այդ զգացման մասին:
6. ՄԻԱՎ/ՁԻԱՀ
ՄԻԱՎ-ը կարող է ձեռքերի եւ ոտնաթաթերի ծակծկոցի եւ այրոցի զգացում առաջացնել, որը հայտնի է որպես ծայրանդամային նեյրոպատիա:
7. Անեմիա
Բժիշկներն զգուշացնում են, որ B12 վիտամինի պակասից բացի, մեկ այլ օգտակար նյութի պակասը եւս օրգանիզմում պատասխանատու է ոտնաթաթերի այրոցի համար: Խոսքը երկաթի պակասի մասին է:
8. Լայմի հիվանդություն
Այս հիվանդությունը հարուցում են միջատների խայթոցը, վարակված կենդանու կամ նույնիսկ ընտանի կենդանիների թքի հետ շփումը: Լայմի հիվանդության ախտանշաններից մեկը ձեռքերի եւ ոտնաթաթերի այրոցի զգացումն է: