Գարնանն ու ամռանը ծնված երեխաները հաճախ տառապում են աղիքային հիվանդություններով

16:42   17 օգոստոսի, 2016

Umea University-ի շվեդ գիտնականները հայտնաբերել են, որ գարնան և ամռան արևային ակտիվացման շրջանում ծնված երեխաների մոտ Ցելիակիայի հիվանդացումը 10%-ով հաճախանում է: Այս ախտահարումն ուղեկցվում է գլյուտեինի նկատմամբ բարձր զգայնությամբ: Ցելակիան համարվում է աուտոիմուն վիճակ, որի ընթացքում օրգանիզմը գրոհում է ինքն իր հյուսվածքների դեմ` գլյուտեն ընդունելու դեպքում: Դա հանգեցնում է աղեստամոքսային տրակտի խանգարման և սննդի նորմալ ներծծման կանգի:

Ցելիակիայի բուժման միակ մեթոդը սննդի ռացիոնից գլյուտենի բացառումն է: Մասնագետների գնահտմամբ Ցելիակիայով տառապում է աշխարհի բնակչության 1%-ը, թեև այդ վիճակով մարդկանց ¾-ի ախտորոշումը պաշտոնապես չի հաստատվել: Ցելիակիան բնորոշվում է գլյուտենի նկատմամբ անհանդուրժողականությամբ, որից առաջանում է որովայնի փքվածություն և սրտխառնոց, բայց չեն հարուցվում իմունային փոփոխություններ, և չեն ախտահարվում աղիները: Եվ այժմ գիտնականները կարծում են, որ հատկապես գարնան-ամռան շրջանում ծնված երեխաները գտնվում են ռիսկի խմբում, քանի որ կրծքով կերակրվում են ձմռանը, երբ վիրուսային վարակները ավելի հաճախ են, ինչը դառնում է Ցելիակիայի հիվանդացման պատճառ: Գիտանականները նաև ենթադրում են, որ վիտամին D-ի դեֆիցիտը կարող է դառնալ նպաստող գործոն Ցելակիա հիվանդության զարգացման համար: Գարնանը ծննդաբերած կանանց վերջին եռամսյակն անցել է ձմռան ամիսներին և այդ շրջանում նրանք ստացել են ամենաքիչ վիտամին D-ն: Նշենք, որ այս վիտամինի դեֆիցիտով են պայմանավորված նաև աուտոիմուն այլ հիվանդություններ, ներառյալ ցրված սկլերոզը, աղիների բորբոքային հիվանդությունները և առաջին տիպի դիաբետը: Շվեդ գիտնականներն իրենց եզրակացությունը կատարել են` դիտարկելով գրեթե 2 մլն. երեխաներ` ծնված 1991-2009 թթ.: Ցելակիա ախտորոշվել է մինչև 15 տարեկան 6569 երեխաների մոտ:



© NEWS.am Medicine