Ամերիկացի մասնագետները բացահայտել են 5 առավել հայտնի միֆերը` բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ: Այդ տեղեկությունն անշուշտ կօգնի մարդկանց, որոնք կուզեին ավելի երկար ժամանակ առողջ պահել իրենց ատամները:
Միֆ 1. Ատամների պրոֆեսիոնալ մաքրում չի պահանջվում
Ատամների պրոֆեսիոնալ մաքրման ժամանակ, որ կատարվում է ստոմատոլոգիական կլինիկայում, ատամնաբույժը ատամներից և լնդերից հեռացնում է փառը և քարերը, ինչը ապահովում է դրանց առողջությունը: Պրոֆեսիոնալ մաքրումը վերացնում է բերանի տհաճ հոտը և լնդերի արյունահոսությունը: Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ է օգտագորձել գերձայնային սկալեր: Ատամների համար վտանգավոր են միայն խիստ հաճախակի կատարվող պրոֆեսիոնալ մաքրումները:
Միֆ 2. Ատամների խոռոչներն առաջանում են միայն շաքարի ազդեցությամբ
Ատամնալիցք պահանջող խոռոչները կարող են առաջանալ ճարպոտ և կպչուն կերակրից: Երբ ընդունում եք ածխաջրեր, բերանի խոռոչի մանրէները արտադրում են թթու, որը և նպաստում է խոռոչների առաջացմանը: Նույնպիսի վտանգ են ներկայացնում նաեւ շաքարի բարձր պարունակությամբ մրգերը, բանջարեղենը, բրինձն ու հացը:
Միֆ 3. Ատամների սպիտակեցումը վնասում է էմալը
Ստոմատոլոգիական կլինիկաներում կատարվող սպիտակեցման պրոցեդուրայի միջոցով ատամների մակերեսից վերացվում են բծերը` դրանց բնական երանգը վերականգնելու նպատակով: Դա շատ պարզ և անվտանգ գործողություն է, որի ընթացքում չեն օգտագործվում սպիտակեցնող նյութեր և քիմիկատներ:
Միֆ 4. Արյունահոսող լնդերի մաքրումը վնասկար է
Անհրաժեշտ է մաքրել ոչ միայն ատամները, այլև լնդերն ու լեզուն: Մաքրման միջոցով բերանի խոռոչի այդ բոլոր հատվածները վնասազերծվում են մանրէների կուտակումից, որոնք առաջացնում են լնդերի բորբոքում և հիվանդություններ: Պետք չէ ճնշում գործադրել ատամի խոզանակի վրա, հատկապես եթե ձեր լնդերը զգայուն են և երբեք մի գործածեք կոշտ ծածկույթով խոզանակ լնդերի արյունահոսության ժամանակ:
Միֆ 5. Շաքար չպարունակող ծամոնը սնվելուց հետո կարող է փոխարինել ատամների մաքրմանը
Արդյունավետության եւ օգտակարության աստիճանով ոչինչ չի կարող փոխարինել ատամների` ճիշտ կատարված մաքրմանը: Եթե ձեռքի տակ չունեք ատամի խոզանակ, ապա ծամեք առանց շաքարի ծանոմ` 10 րոպեից ոչ ավելի: