Հնդկաստանում պացիենտի ստամոքսից 40 ժանգոտված դանակ են հանել

12:54   23 օգոստոսի, 2016

Հնդկաստանի Ամրիթսարա հիվանդանոցի վիրաբույժները՝ Ջաթինդեր Մալհորթայի գլխավորությամբ 42-ամյա պացիենտի ստամոքսից 40 դանակ են հանել:

Ոստիկանության սպա Ջարնեյլ Սինգհը հիվանդանոց էր տեղափոխվել քաշի կորստի, ստամոքսի ցավերի եւ թուլության պատճառով: Բժիշկները նրա մոտ ստամոքսի քաղցկեղ էին կասկածում եւ նրան ուղարկել էին ստուգման՝ ուլտրաձայնային ճառագայթմամբ, էնդոսկոպիայով եւ համակարգչային տոմոգրաֆով: Էնդոսկոպիայի ժամանակ բժիշկները տղամարդու ստամոքսում հայտնաբերել էին մի քանի գրչահատ դանակ, իսկ համակարգչային տոմոգրաֆը ցույց էր տվել, որ դրանք այնտեղ ավելի շատ են:

Ախտորոշման եւ վիրահատության պլանավորման համար 2 օր է անհրաժեշտ եղել, իսկ վիրահատությունը տեւել է 5 ժամ: Բժիշկ Մալհորթան վիրահատությունն անվանել է իր վիրահատություններից ամենաերկարն ու սարսափելին:

«Մենք շատ էինք նյարդայնանում, ամենափոքր սխալը կարող էր հանգեցնել մահվան: Իմ 20-ամյա պրակտիկայի ընթացքում ես նման բանի չեմ բախվել»,- խոստովանել է նա:

Ըդհանուր առմամբ պացիենտի ստամոքիսց հանել են 40 դանակ: Դրանցից մի քանիսը բացված էին, մյուսները՝ կոտրված, եւ գրեթե բոլորը սկսել էին ժանգոտվել: Բացված վիճակում դանակների երկարությունը հասնում էր 18 սմ-ի:

Տղամարդը պատմել է, որ անհաղթահարելի ցանկություն է ունեցել ուտել դրանք: Նա դրանք կուլ է տվել վերջին 2 ամսվա ըթնացքում:

Սինգհն իր հակումը թաքցնում էր ընտանիքից, սակայն հիմա խոստացել է առհասարակ դանակներին եւ այլ կտրող գործիքներին մոտ չգնալ:

Նրա վիճակը հիմա բարելավվել է: Նրա կյանքին ոչինչ չի սպառնում, սակայն նախքան դուրս գրվելը նրան պետք է զննի հոգեբույժը: Բժիշկները կարծում են, որ տղամարդը հազվագյուտ հոգեկան հիվանդություն ունի, որը նախկինում գրականության մեջ չի հանդիպում:

 



© NEWS.am Medicine