Պարկապզուկները մահացու վտանգավոր են երաժիշտների համար

22:20   23 օգոստոսի, 2016

Պարկապզուկները կարող են մահացու վտանգ պարունակել դրանք նվագածող երաժիշտների համար: Այդպիսի եզրակացության են հանգել մանչեստրյան հիվանդանոցի բժիշկները Ուիտտենշեյվում:

Thorax ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նկարագրել են պարկապզուկահարի հիվանդությունը, ով 7 տարի տառապել է հազից եւ շնչահեղձումից, մինչեւ որ սրացումներից հետո հայտնվել է հիվանդանոցում: Այնտեղ նրան ախտորոշել են հազվադեպ հիվանդություն’ էկզոգեն ալերգիկ ալվեոլիտ, որը հիմնականում ախտորոշվում է նրանց մոտ, ովքեր գործ ունեն թռչուների եւ չոր խոտի հետ: Այն հարուցում են սնկերի սերմերը, որոնք օդի միջոցով թափանցում են օրգանիզմ:

Երբ այդ մարդը իր գործիքը երկար ժամանակով թողել էր տանը եւ մեկնել Ավստրիալիա, բժիշները կռահել էին, որ խնդիրը թաքնված է պարկակզուկի մեջ: Վերցնելով գործիքի պարկից փորձանմուշ’ բժիկները հայտնաբերել էին բորբոս եւ սնկեր: Տկարության պատճառը վերացվել էր, այդուհանդերձ տղամարդը մահացել էր թոքերի ախտահարումից: Բժիշկների խոսքով` փողային շատ նվագարաններ կրում են նման վտանգ:

«Այդ պատճառով էլ փողային գործիքներն այդքան տաք են եւ խոնավ. դա բորբոսի եւ սնկերի բազմացման հիանալի տեղ է»,- պարզաբանել է հոդվածի հեղինակ Ջենի Կինգը: Նմանատիպ հիվանդություններ են գրանցվել նաեւ այն մարդկանց մոտ, որոնք նվագում են սաքսոֆոն եւ տրոմբոն:



© NEWS.am Medicine