Էժանագին թեստով կպարզվեն կեղծ եւ փչացած դեղերը

16:25   24 օգոստոսի, 2016

University of Notre Dame (ԱՄՆ) համալսարանի գիտնականները ստեղծել են էժան եւ օգտագործման համար պարզ թղթաշերտե թեստ, որի օգնությամբ հնարավոր է որոշել՝ դեղամիջոցի բաղադրությունը համապատասխանո՞ւմ է հայտարարագրվածին: Նոր թեստն արժե ընդամենը 1 դոլար:

Թեստը կազմված է թղթի հիմքով մի քանի թեստ-համակարգերից, որոնցից յուրաքանչյուրը դեղամիջոցի կազմի մեջ մտնող քիմիական միացությունները ճանաչող 12 ինդիկատոր է պարունակում: Թեստավորվող հաբի անալիզ կատարելու համար հարկավոր է այն մանրացել, ստացված փոշին լցնել 12 ինդիկատորային շերտերի վրա, այնուհետեւ այն 3 րոպեով դնել ջրի մեջ, որից հետո պետք է համեմատել շերտերի գունավորումը հսկիչ նմուշի հետ. դրա համար կարելի է օգտվել հատուկ մշակված հավելվածից, բայց կարելի է եւ դա չօգտագործել, գույնն անզեն աչքով համեմատելով

Ներկայումս գոյություն ունեցող թեստ-շերտերը նախատեսված են տարածված հակաբիոտիկների կազմը վերլուծելու համար, հետազոտողները պլանավորել են այդպիսի թեստեր ստեղծել նաեւ այլ կեղծված դեղերը հայտնաբերելու համար:

Այս մշակումն այսօր շատ արդիական եւ հրատապ է, քանի որ մեծ է կեղծված կամ փչացած դեղեր գնելու հավանականությունը, որոնք պատշաճ պայմաններում չեն պահվում:

Թեստ-համակարգի արդյունավետությունը ստուգվել է Քենիայից եւ Ուգանդայից ստացված նմուշների վրա: Աֆրիկայում դեղերը հաճախ ջերմաստիճանային սխալ ռեժիմով են պահվում, իսկ դրանց փոխադրումը խախտումներով է կատարվում:

Գիտնականները դեղերի բաղադրակազմը ստուգել են իրենց մշակման միջոցով եւ օգտագործելով զանգվածի սպեկտրաչափ: Նրանց հաջողվել է բացահայտել կեղծումները, նաեւ դեղեր, որոնք բարձր ջերմաստիճանի պայմաններում քայքայվում են:



© NEWS.am Medicine