Գիտնականները մշակում են ուտելու ենթակա մարտկոցներ

12:07   25 օգոստոսի, 2016

Քրիստոֆեր Բեթթինգերը ու նրա գործընկերները Carnegie Mellon University–ից մտադիր են ստեղծել ուտելու համար պիտանի մարտկոցներ, որոնք էներգիա կմատակարարեն կուլ տալու համար նախատեսված բժշկական սարքերին, օրինակ տեսախցիկով հաբերին: Ավելին, ուտելու ենթակա մարտկոցների շնորհիվ հնարավոր կլինի զգալիորեն ընդլայնել ախտորոշման համար գործածվող սարքերի ցանկը:

Մարտկոցը, որը հիմա փորձում են ստեղծել գիտնականները, անվտանգ է լինելու կուլ տալու համար: Սարքի հիմքում մելանին պիգմենտն է, որը կա մաշկի ու մազերի մեջ: Մարտկոցների կազմում կան նաեւ այլ կենսաբանորեն համատեղելի նյութեր՝ մանգանի օքսիդ, պղինձ ու երկաթ: Մելինինային մարտկոցը, որը պարունակում է 0.6 գրամ պիգմենտ, կարող է 18 ժամ սնել 5 միլիվատտ գործածող սարքը, իսկ դրանից հետո այն պարզապես կլուծվի սարքի հետ միասին՝ օրգանիզմին չպատճառելով ոչ մի վնաս:

Առաջ չէր հաջողվում ստեղծել բիոդեգրադացվող մարտկոցներ ու դրանք օրգանիզմից դուրս էին գալիս բնական ճանապարհով: Խնդիրն այն է, որ նման սարքերի հաճախակի գործածումը կարող է բացասաբար ազդել առողջության վրա ՝ դրանք կարող են թունավոր լինել ամբողջ օրգանիզմի համար:: Carnegie Mellon University -ի գիտնականների մշակումը լավ ու առավել անվնաս այլընտրանք է:

Մարտկոցն արդեն պատրաստ է, ու հիմա գիտնականները փորձում են դրա համար լուծելի անվտանգ պատյան ստեղծել: Դրա համար նրանք ծրագրում են այլ բիոնյութեր գործածել, օրինակ պեկտին:



© NEWS.am Medicine