Ինչպե՞ս պետք է սնվեն զարկերակային ցածր ճնշում ունեցողները

22:23   25 օգոստոսի, 2016

Զարկերակային բարձր ճնշումը հանրային առողջապահության ամենալուրջ խնդիրներից մեկն է, քանի որ կարող է լուրջ բարդացումների ու նույնիսկ մահվան պատճառ դառնալ: Զարկերակային ցածր ճնշում ունեցող մարդկանց քանակը զգալիորեն քիչ է, սակայն այդ խնդիրը նույնպես կարող է լրջորեն ազդել նրանց կյանքի որակի վրա, դրա համար էլ այն նույնպես չարժե անտեսել:

Շատ բժիշկներ ու դիետոլոգներ վստահ են, որ ճիշտ սնունդը կարող է պահպանել զարկերակային ճնշումը նորմալ ցուցանիշների սահմանում: Ինչպես է պետք սնվել, որպեսզի ցածր ճնշումը անհարմարություն չպատճառի: Այս մասին մի քանի խորհուրդ է տվել սննդամթերքի հարցերով մասնագետ Ուրվաշի Սոխնին

Փոքր չաբաժիններով

Նախևառաջ անհրաժեշտ է ուտել փոքր չափաբաժիններով ու հաճախ՝ դա կօգնի ուտելուց հետո խուսափել գլխապտույտներից, ինչպես հաճախ է պատահում հիպոտոնիայով հիվանդների մոտ: Ավելի կանոնավոր սնունդը կօգնի նվազեցնել չափաբաժինները ու վերահսկողության տակ պահել ճնշումը:

Ածխաջրածինների սահմանափակում

Փորձագետները նաև խորհուրդ են տալիս սահմանափակել ածխաջրածինների ՝ օրինակ կարտոֆիլի, պաստայի ու բրնձի քանակը: Այդ մթերքները կարող են արյան մեջ գլյուկոզայի մակարդակի լուրջ տատանումներ առաջացնել, ինչը նույնպես կազդի ճնշման վրա: Նախապատվությունը տվեք ամբողջահատիկ մթերքներին, մրգերինն ու բանջարեղենին

Ջուր

Խորհուրդ է տրվում նաև հնարավորինս շատ ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար, ինչը ցածր ճնշման հիմնական պատճառներից է: Օրգանիզմում հեղուկի բավարար քանակը նպաստում է լիարժեք արյան շրջանառությանը

Աղ

Սննդակարգում աղի ավելցուկը համարվում է արյան բարձր ճնշման ռիսկի գործոն: Եթե ճնշումը իջել է, անհրաժեշտ է հետևել, որ սննդի մեջ աղը բավարար լինի՝ օրական առնվազն 3-4 գրամ

Կոֆեին պարունակող ըմպելիքներ

Լավ գաղափար է կոֆեին պարունակող ըմպելիքներ՝ օրինակ թեյ կամ սուրճ խմելը:

Ոգելից խմիչքից հրաժարվելը

Ցածր ճնշում ունեցողներին խորհուրդ է տրվում նաև խուսափել ոգելից խմիչքից, որը ջրազրկում է օրգանիզմը: Անհրաժեշտ է հիշել այն մասին, որ ոգելից ըմպելիքները բացասական ազդեցություն են թողնում նույնիսկ չափավոր գործածման դեպքում:



© NEWS.am Medicine