Հայաստանում մի շարք դեղեր անվավեր են ճանաչվել

16:28   26 օգոստոսի, 2016

Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերությունների գրությունների, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության դեղաբանական խորհրդի նիստի եզրակացության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

1. «Ֆերոպոլ, երկաթի (III) հիդրօքսիդի և պոլիմալտոզի համալիր, օշարակ, 50մգ/5մլ, 150մլ ապակե կամ պլաստիկե շշիկ և չափիչ ներարկիչ» և «Իբուպրոֆեն Մեդանա, իբուպրոֆեն, դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100գ ապակե սրվակ և չափիչ գդալ, 100գ պլաստիկե սրվակ և չափիչ ներարկիչ»

2. «Տրիխոպոլ, մետրոնիդազոլ, դեղահատեր հեշտոցային, 500մգ, բլիստերում (10/1x10/)» և «Տրիխոպոլ, մետրոնիդազոլ, լուծույթ ն/ե կաթիլաներարկման, 5մգ/մլ, 100մլ պլաստիկե փաթեթ»:

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նշված դեղերի համարժեք փոխարինողները գրանցված են Հայաստանում եւ առկա են դեղատնային գործունեություն իրականացնող ընկերություններում: 

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել եւ շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:



© NEWS.am Medicine