Ինչու են երեխաները վախենում մանկապարտեզ գնալ

16:41   30 օգոստոսի, 2016

Թվում էր, թե երեխաներին պետք է որ դուր գա մանկապարտեզ գնալը, չէ որ այնտեղ հնարավոր է շփվել եւ խաղալ նույն տարիքի այլ երեխաների հետ եւ ընդհանրապես ուրախ ժամանակ անցկացնել: Իսկ ինչու որոշ երեխաներ չեն ուզում մանկապարտեզ գնալ եւ լաց են լինում իրենց այնտեղ թողնող ծնողների հետեւից: Այդ հարցը պարզելուն օգնել է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը: 

Մասնագետի խոսքով, երեխայի համար մանկապարտեզ գնալը սթրես է, չէ որ նա կտրվում է տնից, որին սովոր է եւ հայտնվում է նոր իրավիճակում` շրջապատված անծանոթ մարդկանցով:  Այդ ամենին հարմարվելու համար նրան ժամանակ է անհրաժեշտ, ինչպես նաեւ ծնողների եւ դաստիարակների օգնությունը:  Մասնագետի խոսքով, վերջիններից շատ բան է կախված. եթե նրանք կարողանան դուր գալ երեխային եւ ընկերանալ հետը, նա ժամանակի հետ ավելի հաճույքով կգնա մանկապարտեզ: 

Հոգեբանը նշել է, որ շատ երեխաների բնորոշ է ընդմիշտ մանկապարտեզում մնալու վախը. նրանք վախենում են, թե իրենց հետեւից չեն գա, թե իրենք մենակ կմնան եւ այլեւս երբեք չեն տեսնի ծնողներին եւ տուն չեն վերադառնա:  Հետաքրքիր է, որ շատերի մոտ այդ վախը չի անցնում, նույնիսկ եթե ծնողներն ամեն օր երեխային նույն ժամին վերցնում են մանկապարտեզից եւ երբեք նույնիսկ մի քանի րոպե չեն ուշանում:  

Դարձյալ ծնողները եւ դաստիարակներն է, որ պետք է օգնեն հաղթահարել այդ վախը, նրանք պետք է փորձեն երեխային, թեկուզեւ` փոքր, բացատրել, թե ինչ բան է մանկապարտեզը եւ ինչու է նա գնում այնտեղ: Ծայրահեղ դեպքում մանկական հոգեբանը կարող է երեխային օգնել հաղթահարել մանկապարտեզի հանդեպ վախը:



© NEWS.am Medicine