Ինչ է պատահում ատամներին երեք շաբաթ Coca-Cola-ում եւ Mountain Dew-ում պահելուց հետո (վիդեո)

13:16   31 օգոստոսի, 2016

ԱՄՆ-ից բլոգերները որոշել են փորձարկման միջոցով ստուգել այն պնդումը, թե քաղցր գազավորված ըմպելիքը քայքայում է նույնիսկ ատամները: Դրա համար նրանք  Coca-Cola-ով կամ Mountain Dew-ով շշերի մեջ մեկական մարդկային ատամ են տեղադրել եւ երեք շաբաթ անց նայել են, թե ինչ է պատահել դրանց: Արդյունքները ներկայացված են YouTube-ում Թոմ Սքոթի (Tom Scott) ալիքում: 

Պարզվել է, որ ատամները, չնայած չեն քայքայվել, բայց մեծապես փչացել են եւ ավերվել, ճիշտ է` տարբեր աստիճանի: Փորձարկման հեղինակը նշում է, որ փորձարկմանը մասնակցած օբյեկտներից մեկն ուղղակի «զզվելի եւ նողկալի» տեսք ունի:



© NEWS.am Medicine