Առավոտյան տոքսիկոզը նվազեցնում է վիժման ռիսկը, հետազոտություն

11:49   28 սեպտեմբերի, 2016

Առավոտյան տոքսիկոզը, որից տառապում են շատ հղի կանայք, ոչ միայն վտանգավոր չէ երեխայի համար, այլեւ 50-75 տոկոսով նվազեցնում է վիժման վտանգը: Նման եզրակացության են հանգել Մերիլենդում Առողջապահության ազգային ինստիտուտի գիտնականները:  Իրենց հետազոտությունը նրանք հրապարակել են Journal of the American Medical Association ամսագրում:

Հղիների տոքսիկոզը, գիտնականների խոսքով, դիտարկվում է ապագա մայրերի մոտավորապես 80 տոկոսի մոտ: Այդ խանգարման պատճառը հորմոնների ազդեցությունն է, որոնք առաջին եռամսյակի ընթացքում արտադրվում են ավելի մեծ քանակությամբ, քան անհրաժեշտ է: 

Հետազոտության ընթացքում գիտնականները հետեւել են միջինը 29 տարեկան 800 կնոջ, որոնց մոտ նախկինում մեկ կամ երկու վիժում է եղել: Հետազոտությանը մասնակցած բոլոր կանայք խնամքով գրի են առել հղիության ընթացքում իրենց ախտանիշները եւ կանոնավոր կերպով պատասխանել են գիտնականների հարցերին: 

Փսխոցը եւ սրտխառնոցը տարածված ախտանիշներ են նույնիսկ հղիության առաջին շաբաթներին. դրանց բախվում է ապագա մայրերի 20 տոկոսը, որոնք դեռեւս հղիության թեստ չեն արել: Հետագայում մոտավորապես  18 տոկոսի մոտ առանց փսխոցի սրտխառնոց է դիտարկվում, իսկ 2,7 տոկոսի մոտ` սրտխառնոց փսխոցի հետ: 8-րդ շաբաթում այդ ախտանիշներին բախվում է համապատասխանաբար 57,3 եւ 26,6 տոկոսը:

Հետազոտության հեղինակները նշում են, որ այն կանայք, որոնց մոտ տոքսիկոզ չի լինում, բոլորվին չպետք է բախենան վիժումից:



© NEWS.am Medicine