AlfaPharm դեղատների ցանցը Android եւ iOS օպերացիոն համակարգերով բջջայինների համար հավելված է գործարկել, որը առաջինն է դեղերի վաճառքի ոլորտի համար: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց AlfaPharm ընկերության մարկետինգի համակարգող Արա Պողոսյանը՝ նշելով, որ հավելվածում առկա է AlfaPharm դեղատների քարտեզը, դրանց աշխատանքային ժամերը, հեռախոսահամարները, դեղերի առկայության եւ գործող ակցիաների մասին տեղեկատվությունը, որը պարբերաբար թարմացվում է:
«Հավելվածի Drug Stores ենթաբաժնում Google–ի քարտեզի միջոցով կարելի է տեսնել Ձեր շրջակայքում գտնվող բոլոր AlfaPharm դեղատները: Կանաչ գունավորումը նշանակում է, որ դեղատունը տվյալ պահին բաց է»,- հավելվածը ներկայացնելով՝ ասաց նա, նկատելով, որ, օրինակ, անհրաժեշտ դեղամիջոցը գտնելու համար, պետք է անցնել Find Drugs ենթաբաժինը եւ փնտրման տիրույթում հավաքել հետաքրքրող դեղամիջոցի անվանումը, այնուհետեւ սեղմելով նրա վրա կարելի է տեսնել, թե Ձեզ ամենամոտը գտնվող որ դեղատանն է այն առկա:
Հավելվածը կարելի է անվճար ներբեռնել հետեւյալ հղումներով
App Store - https://itunes.apple.com/am/app/alfa-pharm/id1109916111?mt=8
Google Play - https://play.google.com/store/apps/details?id=am.gtest.alfapharm&hl=ru