Քնի մեջ նիհարելու միջոց է հայտնաբերվել

12:03   29 սեպտեմբերի, 2016

ԱՄՆ-ից հետազոտողները նիհարելու այնպիսի միջոց են մշակել, որի մասին վաղուց երազում էին շատ կանայք. նրանք հասկացել են, թե ինչպես կարելի է նիհարել հենց քնի մեջ: 

Գիտնականներն ասում են, որ մինչ մարդը քնած է, քաշից ազատվելու ամբողջ աշխատանքը նրա փոխարեն կարող են կատարել աղիները, իսկ ավելի ճշգրիտ` դրանցում առկա բակտերիաները:  Դրա համար հերիք է առողջ եւ ճիշտ միկրոֆլորա ունենալ, որն ակտիվորեն կալորիաներ կայրի, մինչ մարդը քնած է:  

Սակայն գիտնականները նշում են, որ դրա համար անպայման անհրաժեշտ  է բակտերիաների որոշակի տեսակ: 

Բակտերիաների այդ տեսակը հնարավոր է եղել բացահայտել, երբ հետազոտողներն աշխատել են ռիսպերիդոն դեղամիջոցի ստեղծման վրա, որը ներկայումս օգտագործվում է հոգեկան հիվանդությունների եւ խանգարումների դեպքում:  Այդ նյութի օգտագործման դեպքում աղիների առողջ միկրոֆլորան խախտվում է, այդ թվում` ոչնչանում են անհրաժեշտ բակտերիաները:  Դրանից հետո մարդիկ ակտիվորեն սկսում են քաշ հավաքել, որովհետեւ գիշերը կալորիաներն այլեւս չեն այրվում: 

Այդպես գիտնականների համար պարզ է դարձել, որ նորմալ վիճակում այդ բակտերիաները զբաղվում են կալորիաներ այրելով, այդ պատճառով մարդիկ քնի մեջ ավելորդ քաշ են կորցնում:



© NEWS.am Medicine