Առողջապահության նոր նախարար. Այսօր առողջապահության ստորաբաժանումների ստուգայց կկատարեմ

15:07   29 սեպտեմբերի, 2016

Այսօր նախարարության ստորաբաժանումների ստուգայց կկատարեմ: Այդ մասին սեպտեմբերի 29-ին կառավարության նիստից հետո հայտնել է առողջապահության նոր նախարար Լեւոն Ալթունյանը: 

Այն հարցին, թե աշխատանքի ինչ առաջնահերթություններ է իր համար նախանշել, Ալթունյանը պատասխանել է.  «Ես ձեզ կասեի` կհանդիպենք 100 օրից, բայց ուզում եմ գոնե 30 օր խնդրել: Իմ առաջնահերթությունը աշխատանքի արդյունավետության եւ որակի բարձրացումն է»:

Նկատառմանը, թե առողջապահական ոլորտին շատ քիչ գումարներ են հատկացվում, նախարարն պատասխանեց, որ պատասխան չի տալիս բյուջեի եկամտային մասի համար։ «Մենք ունենք տրված գումար, N գումար, որը հատկացված է առողջապահությանը։ Այդ գումարի սահմաններում ես պետք է արդյունավետությունն այդ գումարների օգտագործման բարձրացնեմ», – ասաց նա։



© NEWS.am Medicine