Առողջապահության նպատակային ծրագրերին 2017-ին 83.8 մլրդ դրամ է հատկացվելու

19:56   29 սեպտեմբերի, 2016

Հայաստանում 2017-ին առողջապահության նպատակային ծրագրերի ծավալը կկազմի 83.8 մլրդ դրամ ( մոտ 177 մլն դոլար-խմբ.): Այս մասին սեպտեմբերի 29-ին Կառավարության նիստի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Ծախսերը ներառելու են 6 հիմնական ուղղություններ՝ ամբուլատոր առողջապահությունը, մոր ու մանկան առողջությունը, համաճարակաբանական պաշտպանությունը, սոցիալական բժշկական աջակցությունը, հատուկ հիվանդությունները, օժանդակ ծառայությունները:

«Ինպես եւ մենք քննարկել էինք, առողջապահական ծախսերի հանդեպ պետք է առավելագույնս ուշադիր լինել: Մենք գիտենք, ուր են դրանք գնում ու ինչի համար»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը



© NEWS.am Medicine