Թայլանդում ծնվել են Հարավ-Արեւելյան Ասիայում Զիկա վիրուսի պատճառով առաջին միկրոցեֆալները

15:47   30 սեպտեմբերի, 2016

Թայլանդի Առողջապահության նախարարությունը հաստատել է, որ անհամաչափ փոքր գլխով երկու նորածնի ծնունդը Զիկա վիրուսի նյութով վարակման հետեւանք է: Խոսքը Հարավ-Արեւելյան Ասիայում միկրոցեֆալիայի առաջին դեպքերի մասին է, որոնց  պատճառն այդ հիվանդությունն է: 

Միկրոցեֆալիայի կասկածով  երեխաների ծննդի եւս երկու դեպքի մասին հաղորդագրությունները ստուգվում են բժիշկների կողմից: 

Հունվարից երկրում հաստատվել է վիրուսով վարակման 349 դեպք, որոնցից   25-ը բաժին է ընկել հղի կանանց:

Թայլանդից բացի, Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներից իրենց տարածքում վարակման մասին հայտնել են Մալայզիան, Սինգապուրը, Վիետնամը եւ Ֆիլիպինները: 

Բրազիլիայում հայտնի է նորածինների միկրոցեֆալիայի 1600 դեպքի մասին: 

Սինգապուրում միայն անցյալ ամսվա ընթացքում 393 մարդու մոտ Զիկա վիրուսով վարակում են ախտորոշել, հիվանդացածներից  16-ը հղի կանայք են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Զիկա վիրուսը գլոբալ սպառնալիք  է ճանաչել: Այն փոխանցվում է մոծակների միջոցով եւ սեռական եղանակով: Վիրուսի պատվաստանյութ դեռեւս չի ստեղծվել:



© NEWS.am Medicine