Շիզոֆրենիայի հազվագյուտ տեսակով հիվանդը կտրել է իր սեռական անդամը եւ ամորձիները

23:49   30 սեպտեմբերի, 2016

Շիզոֆրենիայի հազվագյուտ տեսակով 22-ամյա հիվանդը իրեն ծանր վնասվածքներ է հասցրել եւ դանակով կտրել է սեռական անդամը եւ ամորձիները: Նրա դեպքը նկարագրել են հնդկական Պունա քաղաքի բժիշկները: 

Երիտասարդ հիվանդը, նրանց խոսքով, իրեն շատ ագրեսիվ է պահել:  Նրա պահվածքում դասական փսիխոզի նշաններ են դիտարկվել, բայց հետագայում նրա մոտ շիզոֆրենիա են ախտորոշել:  Տղամարդը խոսել է անտեսանելի մարդկանց հետ եւ ձայներ է լսել. նրա խոսքով, ինքն իր սեռական օրգանները կտրել է իր գլխում հնչող ձայնի հրամանով, որովհետեւ այդ մանիպուլյացիաներն անհրաժեշտ էին իր հետագա ինքնաիրացման համար: Տղամարդը նաեւ արտաթորանք է կերել, այդ թվում` սեփականները: 

Տղամարդուն վիրահատել են եւ վերականգնել են սեռական օրգանները: Վիրահատությունից 45 օր անց հիվանդը գիտակցել է, որ ինքնուրույն իրեն ծանր վնասվածքներ է հասցրել եւ դրա հետեւանքով ծանր դեպրեսիայի մեջ է ընկել: Նրան հոգեբուժական երկարատեւ բուժում է անհրաժեշտ եղել: 

Բժիշկների խոսքով, շիզոֆրենիայով հիվանդները հաճախ իրենց վնասվածքներ են հասցնում, սակայն սեռական օրգանները վնասելը շատ հազվագյուտ դեպք է:  Ավինաշ Դեսուզան` Մումբայից հոգեբույժ, կարող է հիշել նման ընդամենը երեք կամ չորս դեպք: Նրա հետ համամիտ է նաեւ բժիշկ Կրիշնա Կադամը` Մահարաշտայում Հոգեկան առողջության ինստիտուտի (Maharashtra Institute of Mental Health) գլխավոր հոգեբույժը, որը պատմել է, որ այդ դեպքն իր քսանամյա պրակտիկայում միակն է:



© NEWS.am Medicine