Երեւանում տեղի կունենա զարկերակային գերճնշման թեմայով հայ-ռուսական գիտաժողով

17:44   10 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 12-13-ին Երեւանի Մարիոթթ հյուրանոցում տեղի կունենա Շարունակական մասնագիտական զարգացման հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Զարկերակային գերճնշում. Արդի մոտեցումներ» թեմայով  հայ-ռուսական գիտաժողով:

Հայ-ռուսական գիտաժողովի ծրագիրը հաստատվել է ՀՀ առող­ջապահության նախարարի հրամանով: Մասնակիցներին շնորհվելու է 4 տեսական եւ 2 ՇՄԶ գործնական կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine