Հոգեթերապեւտիկ մոտեցումները երեխաների բուժման ընթացքում թեմայով սեմինար Երեւանում

17:46   21 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 24-26-ը տեղի կունենա «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի եւ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Հոգեթերապեւտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների, երեխաների, դեռահասների եւ նրանց ընտանիքների բուժման ընթացքում» թեմայով սեմինար։

Հոկտեմբերի 25-26-ը կկայանա «Հոգեթերապեւտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների, երեխաների, դեռահասների եւ նրանց ընտանիքների բուժման ընթացքում» թեմայով վարպետության դասընթաց:

Սեմինարի եւ վարպետության դասընթացի ծրագրերը հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: Սեմինարի մասնակիցներին կշնորհվի 7 տեսական եւ 1 գործնական ՇՄԶ կրեդիտ, իսկ վարպետության դասընթացի  մասնակիցներին` 4 գործնական ՇՄԶ կրեդիտ:

 

 



© NEWS.am Medicine