Այսօր նշվում է Կակազող մարդկանց միջազգային օրը

13:17   22 հոկտեմբերի, 2016

Ամեն տարի՝ հոկտեմբերի 22-ին աշխարհում նշվում է Կակազող մարդկանց միջազգային օրը (International Stuttering Awareness Day): Օրը սահմանվել է Կակազող մարդկանց միջազգային ասոցիացիայի (International Stuttering Association, ISA) աջակցությամբ, որը հիմնադրվել է 1995 թվականին՝ իրեն համարելով «կակազող մարդկանց խոսափող»:

Հիվանդությունների միջազգային որակավորման համաձայն՝  կակազելը խոսքի խանգարում է, որը բնութագրվում է հնչյունները, վանկերը եւ բառերը կրկնելով կամ երկարացնելով:

Ներկայումս խոսքի խանգարմամբ տառապում է բնակչության գրեթե 1 տոկոսը: Սակայն այդ խանգարումը ոչ բոլորիի համար է խոչընդոտ համարվում. որոշ մարդկանց կակազելը չի խանգարել հայտնի դառնալուն եւ իրենց նույնիսկ այնպիսի ոլորտներում իրացնելուն, որտեղ կարեւոր է գեղեցիկ խոսքը: Կակազումով տառապող մեծ թվով մարդիկ կան կինոռեժիսորների, դերասանների, գուսանների, հռետորների, քաղաքական գործիչների, բանաստեղծների, զորահրամանատարների, հոգեւորականների եւ հեռուստահաղորդավարների շարքում: Օրինակ՝ կակազել են Դեմոսֆենը, Ուինսթոն Չերչիլը, Մերիլին Մոնրոն, Իսահակ Նյուտոնը, իսկ այժմ ողջ մարդկանցից՝ Բրյուս Ուիլիսը, Արտեմի Տրոցկին եւ հայտնի այլ մարդիկ:

ISA-ն ոչ միայն Կակազող մարդկանց միջազգային օրն է կազմակերպում, որպեսզի մեծացնի լայն հանրության տեղեկացվածությունը  նրանց խնդիրների եւ դժվարությունների վերաբերյալ, որոնց նրանք բախվում են առօրյա կյանքում, այլեւ հրապարակում է տեղեկատուներ, հատուկ վեբկայք ունի եւ զբաղվում է կակազող մարդկանց թոշակների նշանակման հարցերով:



© NEWS.am Medicine