Վրաստանը հետաքրքրված է Հայաստանում նորածնային մահացության ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերով

18:59   25 հոկտեմբերի, 2016

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ընդունել էՀայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են  առողջապահության ոլորտում երկու հարեւան երկրի համագործակցության ընդլայնման եւ խորացման հնարավորությունները։

Լեւոն Ալթունյանն առողջապահական գլոբալ մարտահրավերների հաղթահարման գործում  կարեւորել է փոխհամագործակցություննառողջ ապրելակերպի խթանման եւ ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարում։ 

Դեսպանը նշել է, որ իր երկրի առողջապահության կազմակերպիչներին հետաքրքրում են Հայաստանում մանկական, մասնավորապես` նորածնային մահացության ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերը եւ դրական փորձը։

Քննարկվել են առաջիկայում փոխայցելություններին, առանձին միջոցառումների կազմակերպմանը վերաբերող եւ այլ հարցեր։

Երկուստեք կարեւորվել է հարեւան երկու երկրի փոխհամագործակցությունն առողջապահության ոլորտում  առավել նպատակային եւ արդյունավետ դարձնելը։



© NEWS.am Medicine