Երեւանում տեղի կունենա ոչ վարակիչ հիվանդություններին նվիրված դասընթաց

21:35   17 մարտի, 2017

Մարտի 24-ին Երեւանում, Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի մեծ դահլիճում տեղի կունենա «Ընտանեկան բժշկության ակադեմիական միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպվող «Ոչ վարակիչ հիվանդությունների արդյունավետ վարում առողջապահական առաջնային օղակում» թեմայով դասընթաց:

Դասընթացի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 3 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:

Դասընթացի թիրախային մասնակիցներ՝ թերապեւտներ եւ ընտանեկան բժիշկներ։



© NEWS.am Medicine