Արեւելյան Եվրոպայում տասնյակ հազարավոր մահեր կապակցված են Արեւմտյան Եվրոպայում արտանետումների հետ

12:25   1 ապրիլի, 2017

Կանադայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի գիտնականները հաշվել են մանր մասնիկներով (2․5 միկրոմետրից փոքր տրամագծով) մարդու բնակության միջավայրի աղտոտման հետեւանքով մահացության տոկոսը։ Գիտնականների աշխատանքը թույլ է տալիս հետեւել երկրների արդյունաբերական արտադրության ազդեցությանը այլ երկրներում մահացության ցուցանիշների վրա Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։

Օդի հոսքերով ու միջազգային առեւտրի միջոցով հազարավոր կիլոմետրեր տարածվող՝ արդյունաբերական արտանետումներով օդի աղտոտման հետեւանքով 2007-ին մահացել է ընդամենը մոտ 3․45 մլն մարդ (գիտնականները հհաշվի են առել միայն այդ տարվա տվյալները)։

Օրինակ Ճապոնիայում ու Հարավային Կորեայում վաղաժամ մահերի մոտ 31 հազար դեպք կապակցված է եղել Չինաստանում արտադրությունների օդային արտանետումների հետ։ Արեւելյան Եվրոպայում ավելի քան 47 հազար մահվան պատճառը եղել է Արեւմտյան Եվրոպայում գործարաններից առաջացրած աղտոտումը։ Իսկ Արեւմտյան Եվրոպայում գիտնականները 2․3 հազար մահ են հաշվել, որոնք կապակցված են եղել ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության հետ։

Արդյունաբերական աղտոտումով պայմանավորված ամենաշատ վաղաժամ մահերը (1․19 մլն դեպք) բաժին է հասնում Չինաստանի այն քաղաքացիներին, որոնք ապրում են արտահանվող ապրանքներ արտադրող շրջաններում։ Հետո արդեն մնացած Արեւելյան Ասիան է, Հնդկաստանն ու Ասիան՝ բացառությամբ դրա արեւելյան մասի։ Ռուսաստանը հինգերորդ տեղում է (մոտ 114 հազար վաղաժամ մահ)։ Արդյունաբերական աղտոտումների հետ կապակցված ամենաքիչ մահերը դիտարկվում են Լատինական ԱՄերիկայում ու Աֆրիկայում՝ Սահարայից հարավ։



© NEWS.am Medicine