Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն. սեմինար Երեւանում

20:04   10 մայիսի, 2017

Մայիսի 12-ին Երեւանում, «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի կոնֆերանս-դահլիճում տեղի կունենա Հայկական հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով սեմինար:

Սեմինարի ծրագիրը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 6 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ:



© NEWS.am Medicine