Թունավորում շմոլ գազից. երեխաները դեռ հիվանդանոցում են

14:15   9 ապրիլի, 2014

Շմոլ գազից թունավորված մեծահասակները արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ երկու երեխաները դեռ հիվանդանոցում են։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Արմենիա» եւ «Մուրացան» բժշկական կենտրոններում։

Հիշեցնենք, որ շմոլ գազից թունավորված Երեւանի Կարապետյան փողոցի երեք բնակիչները այսօր առավոտյան տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոնի սուր թունավորումների բաժանմունք։ Այժմ նրանց առողջական վիճակը նորմալ է, եւ նրանք արդեն դուրս են գրվել։

Նույն հասցեում բնակվող եւ նույն շմոլ գազից թունավորված քույր եւ եղբայրը, որոնցից մեկն ընդամենը մեկ տարեկան է, իսկ մյուսը՝ 13, դեռ գտնվում են «Մուրացան» բժշկական կենտրոնում։



© NEWS.am Medicine