Երեւանում կանցկացվի միջազգային գիտաժողով՝ «Սթրեսի ենթարկված մարդը» թեմայով

13:03   4 հուլիսի, 2017

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում հուլիսի 7-ին կմեկնարկի «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված է անվանի հոգեբույժ, պրոֆեսոր Ադել Թադևոսյանի 80-ամյա հոբելյանին:

Գիտական միջոցառմանը զեկույցներով հանդես կգան նաև արտերկրից ժամանած շուրջ տասը առաջատար մասնագետներ:

Գիտաժողովի շրջանակում հուլիսի 8-ին հանրությանը կներկայացվի հեղինակի նոր՝ «Мужское здоровье в объективе стрессологии- за пределами привычного» գիրքը:

Գիտաժողովի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։

 

 

 



© NEWS.am Medicine