Բոտուլիզմով հիվանդ կինն առողջացել է, նրա որդին դեռ հիվանդանոցում է

11:33   14 ապրիլի, 2014

Բոտուլիզմով վարակված 44-ամյա Գոհարիկ Սահակյանը արդեն առողջ է եւ դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ նրա որդին՝ 17-ամյա Վահե Սահակյանը, դուրս կգրվի վաղը։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից։

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի բնակիչներ՝ մայր եւ որդի Սահակյանները վարակվել էին բոտուլիզմով տանը պատրաստած խորոված բանջարեղենի պահածո ուտելուց հետո։

Ապրիլի 2-ին Վահե Սահակյանը բոտուլիզմի ախտանշաններով հոսպիալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստացել է հակաբոտուլինային շիճուկ եւ համապատասխան բուժում: Գոհարիկ Սահակյանը հոսպիալացվել է ապրիլի 4-ին, եւ նրան եւս ներարկել են հակաբոտուլինային շիճուկ:

 



© NEWS.am Medicine